Ինչ եղանակ սպասել առաջիկայում

Հանրապետության տարածքում ապրիլի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։


Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։


Երևան քաղաքում ապրիլի 28-30-ին, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Մայիսի 2-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ