Մակրոնը մտադիր է Սի Ծինփինի վրա ճնշում գործադրել. Reuters

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ճնշում գործադրել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի վրա՝ նպատակ ունենալով կրճատել առևտրային անհավասարակշռությունը և փորձել համոզել նրան օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի վրա՝ կապված Ուկրաինայի պատերազմի հետ: Այս մասին գրում Է Reuters-ը:


Նշենք, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կիրակի օրը այցով մեկնում է Փարիզ: Սա նրա առաջին այցն է Եվրոպա վերջին հինգ տարում:


Լրատվամիջոցն ընդգծում է, որ այս նպատակներից ոչ մեկին հեշտ չի լինի հասնել Ֆրանսիայում Սիի երկօրյա այցի ընթացքում, ուր նա ժամանում է Եվրոպայի և Չինաստանի միջև առևտրային լարվածության աճի պահին:


Reuters-ը նշում է, որ Ֆրանսիան աջակցում է Եվրամիության հետաքննությանը Չինաստանից էլեկտրամոբիլների արտահանման վերաբերյալ, իսկ հունվարին Պեկինը հետաքննություն է սկսել կոնյակի ներմուծման հարցով, որը հիմնականում արտադրվում է Ֆրանսիայում, մի քայլ, որը շատերը գնահատում են որպես պատասխան քայլ ԵՄ-ի հետաքննությունների աճի ֆոնին:


«Մենք պետք է շարունակենք պնդել, որ Չինաստանի իշխանությունները մեզ ավելի շատ երաշխիքներ տան առևտրային հարցերի վերաբերյալ», - ասել է Ելիսեյան պալատի խորհրդականը՝ Սի Ծինփինի այցից առաջ:  


Նշենք, որ Սի Ծինփինը Ֆրանսիա կժամանի մոտ 16:00-ին (1400 GMT): Նրա պաշտոնական հանդիպումները կներառեն համատեղ բանակցություններ Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։


Եվրամիության անդամ 27 երկրների, մասնավորապես Ֆրանսիայի և Գերմանիայի միջև տարաձայնությունները ձախողում են Չինաստանի վրա ազդելու նրանց կարողությունը: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի միանա Մակրոնին և Սի Ծինփինին Փարիզում՝ նախկինում ստանձնած պարտավորությունների պատճառով, հայտնում են աղբյուրները։


Ըստ պաշտոնյաների, Ֆրանսիան նաև կձգտի առաջընթաց գրանցել չինական շուկան իր գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար բացելու գործում և լուծելու մտավոր սեփականության իրավունքների առիթով ֆրանսիական կոսմետիկայի արդյունաբերության հետ կապված մտահոգությունները:



Քաղաքականություն

Պատահարներ