ՌԴ-ն ակտիվացրել է տարբեր տեսակի դիվերսիաները Եվրոպայում. FT

Ռուսաստանի Դաշնությունը ակտիվացրել է տարբեր տեսակի դիվերսիաները Եվրոպայում ՝ պայթյուններից, հրկիզումներից մինչև ենթակառուցվածքների այլ վնասներ։ ՆԱՏՕ-ի երկրների հետախուզությունները չեն բացառում ՌԴ-ի կողմից նոր համակարգված և մասշտաբային վնասակար գործողությունների սպառնալիքը: Այս մասին նախազգուշացրել Է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով երեք եվրոպական պետությունների հետախուզությունների գնահատականները։


Պարբերականի աղբյուրները կարծում են, որ ՌԴ – ն արդեն, ուղղակիորեն և վստահված անձանց միջոցով, սկսել է ավելի ակտիվ նախապատրաստել պայթյուններ, հրկիզումներ և վնաս հասցնել ենթակառուցվածքներին Եվրոպայում ՝ գործնականում չանհանգստանալով քաղաքացիական բնակչության մահվան մասին:


Լրատվամիջոցների անանուն զրուցակիցներից մեկը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ծառայությունների միջոցով նախազգուշացում է տարածվել հնարավոր համակարգված և մասշտաբային ռուսական դիվերսիաների մասին:




Քաղաքականություն

Պատահարներ