Եթե սյուների տեղադրումը չկանգնի, իրենք կկանգնեն․ Բագրատ Սրբազան

Եթե սյուների տեղադրումը չկանգնի, իրենք կկանգնեն։ Այս մասին երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։


Ըստ նրա՝ եթե, ինչպես իշխանություններն են պնդում, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ապա ժողովուրդն էլ կասի իր ձայնը։


Սրբազանը նշեց, որ քայլերթի մասնակիցներին իշխանական ներկայացուցիչները և որոշ մարդիկ ծաղրում են։


«Եթե 5 հոգի ճշմարտության համար համոզված, իր նպատակի համար քայլում է, ու այդ մարդկանց ծաղրում են, պատկերցրեք՝ ինչքան ցածր աստիճանի մակարդակի վրա են գտնվում։ Չասեմ խոսակցությունները, թե իրենք վարել են, ես այդ մակարդակին չեմ իջնելու։ Կարող է աջս էլ համբուրել են, դիմացս էլ եկել խոնարհվել են»,-ասաց նա։

Քաղաքականություն

Պատահարներ