ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. կա 6 վիրավոր

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Մեծ Քեթի գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan», «Volkswagen Passat» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:


Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել բժիշկները, իսկ 2-ին՝ քաղաքացիները:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալաններն ու տեղում իրականացրել հերթապահություն:


Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:


Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Nissan»-ը, որը դեպի Գյումրի ընթանալիս բախվել է «07»-ին, ապա առաջ է ընթացել, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Volkswagen Passat»-ին, ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:





Քաղաքականություն

Պատահարներ