Փաշինյանը նշել է, թե ինչն է եղել ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրը

Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում ՀԱՊԿ-ը ցանկացել է տեղակայվել Հայաստանում ոչ թե որպես Հայաստանի դաշնակից, այլ որպես խաղաղապահ։


«ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրն այն էր, որ իրենք ուզում էին Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, ինչպես նախատեսված է, այլ որպես խաղաղապահ, իսկ խաղաղապահի համար ի՞նչ է հարկավոր․ պատերազմ է հարկավոր։ Իսկ այս իրադրության մեջ ե՞րբ է հնարավոր պատերազմ․ այն ժամանակ, երբ մենք հրաժարվենք սահմանազատումից»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ հենց այդտեղ է փակվում տրամաբանական շղթան։

Քաղաքականություն

Պատահարներ