Շինհրապարակներում փոշու արտանետումը բացառող սարքեր չեն օգտագործվել․ խախտումներ են հայտնաբերվել

Մայրաքաղաքում փոշու, ցեխի առկայությունը պայմանավորված է նաև շինհրապարակներում սահմանված չափորոշիչների խախտումներով ու ոչ պատշաճ կահավորմամբ: Հայտարարում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շրջայցի ընթացքում արձանագրել է տարբեր խախտումներ․


«Շինհրապարակներում փոշու արտանետումը բացառող սարքեր չեն օգտագործվել, ավազի կույտերը համապատասխան անթափանց թաղանթով ծածկված չեն եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ