ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեպքեր կան, որ մենք գիտենք` մարդը գործակալ է, բայց կա նաև ապացուցման շեմ. Փաշինյան

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում տասնյակ մարդիկ են դավաճանության մեղադրանքով կալանավորվել և այժմ ենթադրաբար դատապարտյալի կարգավիճակ ունեն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Հարցին, թե ինչպես է ստացվում, որ Փաշինյանն անընդհատ խոսում է դավաճանների, գործակալների մասին, մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դրանք անհասցե, քաղաքական ընդհանուր հայտարարություններ է համարում, որոնց վերաբերյալ իրենք վարույթներ չեն նախաձեռնում, վարչապետը հակադարձեց։


«Դեպքեր կան, որ մենք օպերատիվ տվյալներով գիտենք` մարդը գործակալ է, բայց կա նաև ապացուցման շեմ։ Ասեմ ավելին` մենք գիտենք Հայաստանում գործակալական ցանցերի մասին»,–ասաց Փաշինյանը։


Նա ընդգծեց, որ այդ գործակալական ցանցերի հայտնաբերման և բացահայտման հստակ ընթացակարգ կա։ Եվ եթե այսօր իրավապահները դեռ չեն կարողացել դա ապացուցել, ապա վաղը նրանք կկարողանան դա անել ու արդյունքները ներկայացնել հասարակությանը։

Քաղաքականություն

Պատահարներ