ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա հայրենիքի պայքար է. «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը երթ է անում

Սա հայրենիքի պայքար է. «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը երթ է անում:


«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները Գյումրիում սկսել են իրազեկման ավտոերթ` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների, որոնք մայիսի 4-ից Կիրանցից քայլերթով շարժվում են դեպի Երևան։


«Ժամանակն է սթափվելու, միանալու, ու սա կուսակցական պայքար չէ, սա հայրենիքի պայքար է։ Այս իշխանությունն ապաշնորհ է, նրանք միայն պատրաստ են վաճառել` հանուն իրենց աթոռի և շահի։ Նրանք ոչինչ չեն անում հանուն այն հայրենիքի, որտեղ մենք ենք ապրում»,– ասաց մասնակիցներից մեկը։


Մայիսի 8-ինժամը 10։00-ից «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթ է կազմակերպելու դեպի Երևան։


Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

Քաղաքականություն

Պատահարներ