Լևոն Մնացականյանն արդեն պաշտոնանկ է արվել․ մի քանի ժամից լուրը պաշտոնապես կհաստատվի
Արցախի Պաշտպանության Բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն արդեն պաշտոնանկ է արվել։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրը։ Արցախի ՊԲ նոր հրամանատար կնշանակվի գործող շտաբի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը։ Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն՝ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում պաշտոնանկության մասին լուրը պաշտոնապես կհաստատվի։ Տեղեկության համաձայն՝ ՊԲ ղեկավարի պաշտոնանկության հարցը լուծվել է Երևանում։ Հնարավոր է՝ պաշտոնանկ արվի նաև Արցախի հերոս Սամվել Օգանովսկին։ Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը այսօր հայտնել էր, որ Երևանում ժամեր առաջ հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ