«Ո՞նց եք միները հանում, որ թուրքը գա տրորի մեզ, անցնի՞, մեր երեխեքին մատաղ անի՞». բնակիչ

Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները շարունակում են փակ պահել համայնքով անցնող կամուրջը: Կիրանցի բնակիչներին անհանգստացնում է ականազերծման աշխատանքները, որոնք, ըստ բնակիչների, իշխանությունը պատրաստվում է իրականացնել։


«Ես չեմ հասկանում մին ինչի՞ համար է դրած եղել, որ էսօր հանում եք։ Թուրքին վստահել պետք չէ։ Մեր, մեր երեխեքի արյունին եք ծարավել, ինչի՞ եք հանում։ Ես զարմանում են ոնց է հայ ժողովուրդը գիշերը գլուխը հանգիստ դնում բարձին, քնում։ Ձեզ էլ են հասնելու, ուշ ա լինելու, ուսադիրի համար եք ապրում»,– ասաց Կիրանցի բնակիչներից մեկը՝ հորդորելով դուրս գալ ու պայքարել այս ամենի դեմ, որպեսզի վաղն արդեն ուշ չլինի։

Քաղաքականություն

Պատահարներ