ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը

Քիչ առաջ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը։


NEWS.am-ը քիչ առաջ հաղորդել էր, որ քաղաքացիները փակել են Կիրանց գյուղի կամուրջը, որտեղ, ըստ շրջանառվող տեղեկությունների, պետք է այսօր ականազերծման աշխատանքներ իրականացվեն։ Բողոքի ակցիայի մասնակիցները վաղ առավոտից սպասում են, որպեսզի թույլ չտան իրականացնել ականազերծման աշխատանքները, նաև վրան են տեղադրել կամրջի մոտակայքում։


Հիշեցնենք, որ այսօր ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև Հայաստանի մի շարք հատվածներում քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացրել, փողոցներ փակել՝ պահանջելով դադարեցնել սահմանազատման աշխատանքները Տավուշում և որևէ տարածք չզիջել Ադրբեջանին։



Քաղաքականություն

Պատահարներ