Ալիևը Արցախյան խնդրի լուծման անկեղծ, կառուցողական ցանկություն ունի․ Լավրով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամ է վերսկսել բանակցությունները արցախյան հիմնախնդրի շուրջ և կառուցողական լուծումներ փնտրել: Այդ մասին ուրբաթ Բաքվում լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շատ մանրամասն, շարունակական խոսակցություն ունեցանք: Մենք զգացինք նրա անկեղծ ցանկությունը՝ կապված բանակցությունների վերսկսման և կառուցողական լուծումներ փնտրելու հետ։ Մենք, որպես երկիր, որը հանդիսանում է Ադրբեջանի և Հայաստանի սերտ գործընկերը, որը նաև ամերիկացիների և ֆրանսիացիների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, ամեն ինչ անելու ենք, որպեսզի փոխզիջումների հասնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։ Ձձգտում ենք փնտրել ոչ թե հիմնարար նոր լուծում, կարգավորման հիմքերը հասկանալի են, այլ ձգտելու ենք գտնել նման տակտիկական, եթե ցանկանում եք, ստեղծագործ գաղափարներ, որոնք կօգնեն փոխզիջման հասնել», - ասել է Ս.Լավրովը:

Քաղաքականություն

Պատահարներ