Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. Լուկաշենկո
Բելառուսը կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին միասին լուծել այդ հարցը՝ գնալով փոխզիջումների: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա պատմել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի եւ Բելառուսի մասնակցության վերաբերյալ ավելի վաղ բարձրաձայնված առաջարկների մասին, երբ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն էր։ Լուկաշենկոն «Մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք (դա եղել է Երեւանում, ՀԱՊԿ հանդիպմանը), ասելով՝ Սերժ, տուր այդ 5 շրջանները: Ինչ իմաստ ունի դրանք պահել, երբ դրանք դատարկ են: Ինքն ասաց՝ եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կօկուպացնեն Ղարաբաղը եւ այլն: Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք եւ դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ է ասվել): Նա ասաց. «Ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,-ասել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ ինքը դրանից զարմացել է:

Քաղաքականություն

Պատահարներ