Լուսանկար․ Մխիթարյանը քայլում է հենակների օգնությամբ
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի ոսկորի կոտրվածքից հետո քայլում է հենակների օգնությամբ: Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանն Instagram-ի էջում Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ Մխիթարյանի ոտքի գիպսի մեջ է ու քայլում է հենակներով։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» միջեւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին: Այդ խաղում հայ կիսապաշտպանը փոխարինվել էր ընդմիջմանը: Դեկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ նրա մոտ ախտորոշվել է աջ սրունքի նրբոլոք ոսկրի կոտրվածք: Սպասվում է, որ Հենրիխը մարզումները կվերսկսի փետրվարին:

Քաղաքականություն

Պատահարներ