Խառնաշփոթ, ոստիկաններ և բերման ենթարկված՝ ՎՏԲ բանկում
AuroraNews-ը ահազանգ է ստացել, որ ոստիկանները ՎՏԲ բանկի Բաղրամյան մասնաճյուղից բերման են ենթարկել մի քաղաքացու։ Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայրում ավելի քան 10 ոստիկան կա, ոստիկանության ՊՊԾ երկու մեքենա և մարդկանց բազմություն։ Դեպքի վերաբերյալ մանրամասներ ստանալու համար զանգահարեցինք բանկի մամուլի բաժին, որտեղից հայտնեցին, որ դեպքի վայրում ոստիկանները աշխատանքներ են իրականացնում, և որ իրենք հանդես կգան հայտարարությամբ։ Մանրամասները կներկայացնենք շուտով։

Քաղաքականություն

Պատահարներ