Խոշոր ավտովթար՝ Ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի դիմաց․ Կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 75 AD 555 համարանիշի և Mercedes մակնիշի 34 L 437 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Քաղաքականություն

Պատահարներ