Աբովյանում կրակոցների գործով հարցաքննվել է Գագիկ Ծառուկյանի որդին
Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28–ի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպի գործով հարցաքննվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նա ընդգծել է, որ միջադեպի պահին Նվեր Ծառուկյանը այլ վայրում է գտնվել։ «Գագիկ Ծառուկյանի որդին գործի շրջանակներում հարցաքննվել է, և պարզվել է, որ նա որևէ մասնակցություն չի ունեցել միջադեպին»,–ասել է Տոնոյանը։ Գագիկ Ծառուկյանի որդու հարցաքննության վերաբերյալ տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Քաղաքականություն