ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին հրդեհ` Իտալիայի գործարաններից մեկում

Իտալիայի հյուսիսում գտնվող Բոլցանո քաղաքում հրդեհվել է «Ալպիտրոնիկ» գործարանը, որն արտադրում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ։ Այս մասին չորեքշաբթի՝ մայիսի 8-ին, հայտնել է Reppublica թերթը։


Հրատարակության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 9։00-ի սահմաններում այն հատվածում, որտեղ վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում եւ արագ տարածվել։


«Հրդեհի պատճառով թանձր ծուխ է։ Ցանկալի է փակ պահել դռներն ու պատուհանները, ինչպես նաև անջատել օդորակման և օդափոխության համակարգերը»,- նշված է թերթի մեջբերված քաղաքացիական պաշտպանության հայտարարության մեջ։


Այս պահին քաղաքի օդային տարածքը փակ է Բոլցանոյի քաղաքապետարանը պարզաբանել է, որ «իրավիճակը վերահսկելի է»։ Անվտանգության նկատառումներից ելնելով` դպրոցներից մեկը տարհանվել է, սակայն զոհերի մասին տեղեկություններ չկան:

Քաղաքականություն

Պատահարներ