Ստոլտենբերգն` Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայելու մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան դաշինքին չի խնդրել իր զորքերը երկիր ուղարկել։ Նրա խոսքով՝ Կիևը հարձակողական հրետանի է խնդրել։


«ՆԱՏՕ-ն չի պլանավորում ուժեր տեղակայել Ուկրաինայում։ Երբ ես անցյալ շաբաթ հանդիպեցի Ուկրաինայի իշխանությունների հետ, նրանք դա չխնդրեցին»,- իտալացի լրագրողներին ասել է Ստոլտենբերգը, որի խոսքը մեջբերում է ANSA գործակալությունը:


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախկինում բազմիցս խոսել է Ուկրաինա զորքեր ուղարկելու ծրագրերի բացակայության մասին։ Ապրիլին նա նշել է, որ դաշինքի երկրները Ուկրաինային տրամադրում են «զգալի ռազմական աջակցություն» և կոչ է արել ավելացնել մատակարարումները, հատկապես հակաօդային պաշտպանության համակարգերը:


Վերջին ամիսներին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմիցս խոսել է զորքեր ուղարկելու հնարավորության մասին։ Նրա խոսքերից հետո ՆԱՏՕ-ի որոշ երկրներ հայտարարել են նման ծրագրերի բացակայության մասին, որոշները աջակցել են այս հարցի քննարկմանը։ Այս շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսը չի բացառել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա։

Քաղաքականություն

Պատահարներ