ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ Շենգավիթի նախկին ոստիկանապետի հարազատների ու ծռերի համակիրների միջև
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստում քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հարցաքննության ժամանակ: Հարցաքննության ժամանակ դահլիճում ներկա գտնվողների կողմից ռեպլիկ հնչեց, ինչից հետո դահլիճում ներկա գտնվող տուժողների հարազատների ու դահլիճում ներկա գտնվողների միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ: Ապակիներից այն կողմ նույնպես լարված իրավիճակ էր՝ Արամ Հովհաննիսյանի եւ խմբի անդամների մասնակցությամբ: Տեսանյութը` Armtimes. com-ի:

Քաղաքականություն

Պատահարներ