ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր համակարգով վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50%-ով կբարձրանա․ Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների հետ իր ճեպազրույցին՝ առանձնացնելով իր հիմնական մտքերը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ "Այսօրվա ճեպազրույցը շատ հագեցած ստացվեց։ Առանձնացնեմ հիմնական մտքերը․ ✅Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը մեր առաջնային խնդիրներից է։ Ծրագրերում արդեն կա սեպտեմբերից աշխատավարձը բարձրացնելու հարցը, բացի այդ սեպտեմբերից արդեն կլինի ուսուցիչների վերապատրաստման համակարգը, որի արդյունքում վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50%-ով կբարձրանա։ ✅Իմ նշանակվելուց հետո Արամ Սիմոնյանի և մնացած բոլոր ռեկտորների նկատմամբ հավասար ու արդար վերաբերմունք եմ ցուցաբերել ու ցուցաբերելու եմ։ Մեր նախարարության ամենաբարձր պաշտոններին կան մարդիկ, որոնք Արամ Սիմոնյանի կուսակիցներն են, որևէ քաղաքական ճնշման մասին խոսք լինել չի կարող։ Ինչ վերաբերում է Արամ Սիմոնյանի պաշտպանության նպատակով իրականացվող բողոքի ակցիաներին, ապա օրենքի և իրավունքի սահմաններում բոլորը կարող են անել նման գործողություններ, և այս կառավարությունը հարգում է այդ իրավունքը` ի տարբերություն նախկինում նման դեպքերում «զորքեր իջեցնելու» պրակտիկայի։ ✅Կոչ եմ անում մշակութային գործիչներին պահպանել հանդարտություն, մենք միասին բոլոր հարցերը կքննարկենք, և չեմ կարծում, որ խնդիրներ լինեն"։ Տեսանյութը՝ AD TV-ի։

Քաղաքականություն

Պատահարներ