Նարեկ Մալյանն Աննա Հակոբյանի հիմնադրամի համար հավաքած մետաղադրամները լցրեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի առջև
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԵՊՀ-ում տեղի էր ունենալու քննարկում՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցով։ Նիստն այժմ մեկնարկել է և առանց սկանդալների չի անցնում։ «Ի պաշտպանություն Արամ Սիմոնյանին» ակցիաներ կազմակերպող Նարեկ Մալյանը, որը հանգանակություն էր կազմակերպել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամի համար, նիստի ընթացքում մետաղադրամներով լի արկղը դատարկեց նիստը նախագահող Գևորգ Մուրադյանի առաջ: Մետաղադրամները շպրտելուց առաջ Նարեկ Մալյանն ասաց. «Այս գումարները կտա՛ք Հակոբյանին, հանկարծ Ձեզ չպահե՛ք»: Նիստը նախագահողն էլ խնդրեց անվտանգության աշխատողներին պահել նիստի անվտանգության կանոնները: Նիստը շարունակվում է: Այս պահին խորհրդի անդամները ելույթներ են ունենում:

Քաղաքականություն

Պատահարներ