Փրկարարներն ավտոմեքենաից դուրս են բերել ներսում արգելափակված երեխային
Մարտի 3-ին, ժամը 19:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Պարույր Սևակի փողոցի թիվ 38 տան մոտակայքում կայանած ավտոմեքենայի դռները փակվել են, 2 տարեկան երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ. Մ.) դուռը և անվնաս դուրս բերել Ս. Մ.-ին (ծնված 2016 թ.):

Քաղաքականություն