Մարությանը քաղաքապետարան է բերում ոչ միայն կնոջը, այլև ընկերներին. Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում տարածված տեղեկություն­ների համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ ազգու­թյամբ չեխ Իվան, ամուսնու քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքապետարանում էր անցկացնում ողջ օրը, սակայն նրան հասկացրել են, որ գեղեցիկ չէ, և վերջինս հիմա քաղաքապետարան է գնում աշխա­տանքային ժամն ավարտվելուց հետո: Ըստ նույն աղբյուրների՝ նա քաղաքապե­տի խորհրդականի կամ օգնականի գործ է անում՝ ընդունում է տարբեր մարդկանց, բանակցում նրանց հետ, քննարկում տար­բեր հարցեր: Թե որքանով են վերոնշյալ լուրերը համապատասխանում իրակա­նությանը, հետաքրքրվեցինք հենց Հայկ Մարությանից: Եվ թեպետ նա հերքեց, որ կինը քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում, բայցև հաստա­տեց, որ քաղաքապետարան բերում է ոչ միայն կնոջը: «Բնականաբար, չկա այդպիսի բան: Այստեղ բոլոր շահագրգռված անձինք՝ իմ ընկերները, ուղղակի քաղաքացիները, ով­քեր կարող են օգտակար լինել, գալիս են և օգտակար են լինում: Եվ մենք ողջունում ենք բոլորին, այդ մարդիկ, որոնք ինչ-որ գիտելիքներ ունեն, այդ գիտելիքները անվ­ճար ծառայեցնում են մեր համայնքի շահերին»,- խոստովանեց Երևանի քաղաքապետը»: Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն

Պատահարներ