Տավուշի մարզում բախվել են Range Rover-ն ու ՎԱԶ-21013-ը. վիրավոր կա
Ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Երեկ` ապրիլի 19-ին ժամը 11:30-ի սահմաններում Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 89 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 40-ամյա Սամվել Հոբոսյանի վարած Range Rover մակնիշի 57 ZM 777 համարանիշի և Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի բնակիչ, 70-ամյա Գենադի Ագենյանի վարած ՎԱԶ-21013 մակնիշի 58 ԼՕ 522 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan. com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով վարորդներից Գ. Ագենյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Քաղաքականություն

Պատահարներ