Արարատի մարզպետի դրամական միջոցներն ու եկամուտները. «Փաստ»
«Փաստ» օթերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն, Արարատի մարզպետի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 700 000 ՀՀ դրամ: Բացի նշվածից, հարկային տարվա սկզբում Գ. Սարգսյանն ունեցել է նաեւ 80 000 ռուբլի: 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցներից 700 000 ՀՀ դրամն ավելացել է՝ կազմելով 1 100 000 ՀՀ դրամ: Իսկ 80 000 ռուբլին նվազել է՝ կազմելով 50 000 ռուբլի: Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները 2018թ. հարկային տարում գոյացել են աշխատավարձից: Եկամուտը կազմել է 3 530 208 ՀՀ դրամ: Գարիկ Սարգսյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի համաձայն՝ նրա եկամուտը 2018թ. հունիսին կազմել էր 980 000 ՀՀ դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ