Տրանսվեստիտն ազատ մուտք է գործում մանկապարտեզ.«Դեմ եմ միասեռականությանը» նախաձեռնություն
«Դեմ եմ միասեռականությանը» ֆեյսբուքյան էջը տարածել է հայտարարություն, որին կից ներկայացրել է լուսանկարներ, որտեղ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչը մանկապարտեզի երեխաների հետ է։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Տրանսվեստիտն ազատ մուտք է գործում մանկապարտեզ. վտանգի տակ է մեր երեխաների ապագան Արդեն մի քանի օր է հասարակության շրջանում մտահոգությունների մեծ ալիք է բարձրացրել այն հանգամանքը, որ միասեռակնություն քարոզող և միասեռականների իրավունքները պաշտպանող ՀԿ-ի անդամ, տրանսակտիվիստ ոմն Սևակ, որը հանդես է գալիս Սոֆյա անվան տակ, այցելում է հայաստանյան մանկապարտեզներ և զեկույցներ կարդում երեխաներին: Բոլորս հիշում ենք թե ամիսներ առաջ ԿԳ նախարար` Արայիկ Հարությունյանը ինչպես արձագանքեց Արարատի մարզի դպրոցներից մեկում տեսած քահանային: Նման անհարգալից վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու սպասավորի հանդեպ քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում: Փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ, հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորը իրավունք չունի մտնել դպրոց, իսկ միասեռականություն քարոզող ինչ-որ անհասկանալի երևույթ կարող է այցելել մանկապարտեզներ և պղծել մեր երեխաների հոգեբանությունը: Ինֆորմացիան և լուսանկարները Հայկ Կիսաբելյանի ֆեյսբուքյան էջից»,-ասվում է հայտարարությնա մեջ, որը տարածել է politik am-ը: Հ․Գ․ Սևակ Կիրակոսյանը տարիներ շարունակ հանդես է եկել ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանի դիրքերից։ Նա իր մի քանի ընկերների հետ 2012-ին բազմազանության երթի կազմակերպիչներից էր։

Քաղաքականություն

Պատահարներ