Հայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Իմ ունեցած տեղեկություններով ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա, նման քննարկումներ չեն եղել, բայց, եթե կա որևէ երկիր, որը գազ է վաճառում և կա երկիր, որը գազի կարիք ունի ու եթե չկա դրա համար խոչընդոտ, ապա ամեն բան քննարկելի է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՔՊ-ական պատգամավոր Բակեն Թունյանը` ադնրադառնալով Ադրբեջանից գազ գնելու հնարավորություններին:


Հարցին՝ ինչո՞ւ հենց Ադրբեջանից է պետք գազ գնել և արդյ՞ք այն չի առաջացնի տնտեսական անվտանգության հետ կապված խնդիրներ, Թունյանը պատասխանել է. 


«ՀՀ-ի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ու պետք է գնի այնտեղից, որտեղից ամենաէժանն է ու շահավետը, իսկ էներգակիրների հետ կապված վտանգներ առաջանում են այն ժամանակ, երբ քո էներգետիկ անվտանգությունը ցածր մակարդակի վրա է, ու քո աղբյուրը մեկն է։ Ինչքան կարողանում ես քո մատակարարաման աղբյուրները դիվերսիֆիկացնել, այնքան քո էներգետիկ անվտանգության մակարդակը ավելի ես բարձրացնում»։


Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը պետք է առավելագույնս դիվերսիֆիկացնի իր հնարավորությունները։


Նա նաև նշեց, որ ներկա պահին ռուսական ու իրանական գազը ամբողջությամբ բավարարում են ՀՀ-ի պահանջները։

Քաղաքականություն

Պատահարներ