ՍԱՍ-ի Արտակը բացատրություն է տվել
Երեկ գիշերը «Terrazza» ռեստորանի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ոստիկանությունում բացատրություն է տվել: Այս մասին հայտնում է Հայկական Ժամանակը: Լրատվականի տեղեկություններով, վերջինս հերքել է իր մասնակցությունը միջադեպին՝ նշելով, որ մասնակիցների hետ որեւէ առնչություն չունի: Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին նրա մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ: Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել մի քանի քաղաքացիների միջեւ՝ բարձր խոսելու պատճառով: ՀՀ ոստիկանությունից ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են, որ Արտակ Սարգսյանը ոստիկանության բաժնում բացատրություն է տվել: Ոստիկանությունից ասացին, որ տեղեկություն է ստացվել, որ Իսահակյանի փողոցի համալիրներից մեկում միջադեպ է եղել, ստուգումներ են իրականացվում: Նաեւ ասացին, որ մի քանի անձինք ներկայացվել են ոստիկանություն՝ այդ թվում համալիրի աշխատակիցներ տվել են բացատրություններ:

Քաղաքականություն

Պատահարներ