ԿԳՄՍՆ–ում փոփոխություններ կլինեն. լուծարվում է նաեւ սփյուռքի բաժինը. «Հրապարակ»

ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի աղբյուրների, ակտիվորեն քննարկվում է լիցենզավորման գործակալության միավորումը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հետ, որի ղեկավարը Ռուբեն Թոփչյանն է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:


«Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ ունեն եւ կապ չունեն միմյանց հետ։ Ըստ մշակվող նոր կառուցվածքի՝ լուծարվում է նաեւ սփյուռքի բաժինը։ Նախագիծը դեռեւս ուղարկված չէ կառավարություն, այն փակ փաստաթուղթ է, սակայն նախարարության աշխատողները գիտեն այս մասին»,– գրում է օրաթերթը:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն

Պատահարներ