ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկները կանգնեցնում են բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան: 


Auroranews-ը փորձում է մանրամասներ ճշտել: 


Տեղեկությունը և տեսանյութը` «Ազգային ճակատ»-ի:


Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են տարբեր փողոցներ:


Հիշեցնենք, որ երեկ ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև Հայաստանի մի շարք հատվածներում քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացրել, փողոցներ փակել՝ պահանջելով դադարեցնել սահմանազատման աշխատանքները Տավուշում և որևէ տարածք չզիջել Ադրբեջանին։

Քաղաքականություն

Պատահարներ