Գյումրիում 6-ից 8 տարվի առաջ կառուցված շենքերի երեսապատման սալիկները պոկվում և վայր են ընկնում

Քաղաքի ամենաշատ՝ 230 շենք սպասարկող համատիրության տարեկան բյուջեն մոտ 29 մլն դրամ է: Այսինքն՝ այդ գումարը 1 շենքի կապիտալ տանիքապատմանը կարող է բավականացնել, գրում է Shantnews.am-ը։ Բայց տարվա մեջ միայն 1 շենքի կտուր չէ, որ փոխելու են։ Եվ ինչպես միշտ, դարձյալ գործում է ընդունված տարբերակը՝ տանիքի ծակված ու մաշված հատվածների վրա կարկատաններ են անում:

 

Գրեթե ոչինչ չի փոխվի նաև տեղական բյուջեից հատկացումից հետո: Այս համատիրությանը տալու են 5 մլն դրամ: Ըստ համատիրության ղեկավարի՝ այդ գումարը կբավականացնի միայն 10-15 շենքերի տանիքներում մասնակի նորոգումներ կատարելուն: Խնդիրներով, փաստորեն, հին բնակֆոնդին չեն զիջում նորերը: 6-8 տարի առաջ կառուցված Մուշ 2/2 թաղամասի շենքերում ծախսեր են պահանջվում «Գլենդել հիլզ» կազմակերպության թույլ տված շինարարական թերությունների վերացման համար։
 

«Կարին» համատիրությանը նախատեսված է հատկացնել 700․000 դրամ: Առաջնահերթ ծխաօդատար խողովակները կմեկուսացնեն, սա շինթերությունների հետևանք է։

 

Ըստ «Կարին» համատիրության ղեկավար Սենիկ Եսայանի՝ ծխաօդատարների մեկուսացում չապահովելու պատճառով բնակարաններում ջերմությունը չի պահպանվում: Անցած տարի էլ այս նույն համատիրությունը տեղական բյուջեից հատկացված գումարով ծխատարներին մետաղյա ցանցեր էր տեղադրել: Մուշ 2/2-ի շենքերում այլ բնույթի շինարարական թերություններ էլ կան, որոնք մինչև երաշխիքային ժամկետի ավարտը շինընկերությունը չի վերացրել:

 

Շենքերից ամեն օր երեսապատման սալիկներ են պոկվում ու ցած ընկնում: Ըստ բնակիչների՝ քարաթափումները դառնում են զանգվածային: «Երազ» համատիրության ղեկավար Սեյրան Պոլոյանի խոսքերով՝ ամեն անգամ աշտարակ-կռունկ են բերում շենքեր, որ երեսպատման քարերն ու տանիքների թիթեղները ամրացնեն: Այս համատիրությունը գումար է խնդրել երեսպատման սալիկներն ու տանիքների թիթեղներն ամրացնելու համար։

 

Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ