Բռնաբարության գործով Նեյմարին 5 ժամ հարցաքննել են

ՊՍԺ-ի հարձակվող բրազիլացի Նեյմարը կրկին եղել է ոստիկանությունում մոդել Տրինդադե Մենդես դե Սոուսայի նկատմամբ բռնաբարության գործով: Այս մասին տեղեկանում ենք Armsport.am-ից: 

Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանական բաժանմունքում ֆուտբոլիստին հարցաքննել են մոտ 5 ժամ։ Նրա փաստաբան Ֆլավիա Մերլինը հայտարարել է, որ Նեյմարը հերքում է մեղադրանքը և պատասխանել իր առջև դրված բոլոր հարցերին: 

«Վաղ թե ուշ ճշմարտությունը հայտնի կդառնա», - հայտարարել է բրազիլացին ոստիկանությունից դուրս գալուց հետո:

Ավելի վաղ համանման հարցաքննության ժամանակ եղել էր մոդելը։ Նրա հետ աշխատել արդեն հրաժարվել է երկրորդ փաստաբանը:

Քաղաքականություն

Պատահարներ