Ձեր յախան թափ տվեք այս գործից. Քոչարյանը՝ դատավորին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին գործը քննող դատավոր Արմեն Համլետի Դանիելյանին:

Նրանք նաեւ միացան Սեդա Սաֆարյանի միջնորդության եզրափակիչ մասին՝ համամիտ չլինելով դրա նկարագրական մասի հետ:

Ներկայացված միջնորդությունների վերաբերյալ քիչ առաջ դիրքորոշում հայտնեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

 

«Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս, իրոք, լավ հոտ չի գալիս այս ամեն ինչից։ Այս գործը կարելու, սարքելու համար մարդիկ հետագայում պատասխանատվության են ենթարկվելու շատ փիս»։

Նա նշեց՝ վատ է զգում այն հանգամանքից, որ իր նշանակած դատավորի նկատմամբ բացասական վերաբերմունք կա:

«Վատ է, որ այս տարիների ընթացքում այդքան վատ համբավ եք ձեռք բերել: Այս գործը Ձեր թափի գործը չէ», - ասաց Քոչարյանը:

Քաղաքականություն

Պատահարներ