Օռնելա Մուտին հանուն Պուտինի հետ ընթրիքի բժշկի կեղծ տեղեկանք ներկայացրել

Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին ազատազրկման է դատապարտվել, որից զատ պարտավորվել է դատարանին 500 եվրո վճարել: 

 

Ինչպես հայտնում են միջազգային լրատվականները`  խնդիրը նրանում է, որ 2010թ.-ի դեկտեմբերին դերասանուհին չեղարկել է Պորդենոնե քաղաքի «Վերդի» թատրոնում կայանալիք ներկայացումը, որի դիմաց 24 000 եվրո էր վճարվել նրան: Դերասանուհին հիվանդ է ձևացել, մինչդեռ իրականում մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ բարեգործական համերգի ժամանակ ընթրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկացի դերասան Քևին Քոսթների հետ:

2015թ.-ի փետրվարին Պորդենոնե քաղաքի դատարանը դերասանուհուն 8 ամսվա ազատազրկման էր դատապարտել, սակայն նրան հաջողվել էր կեղծ բժշկական տեղեկանք ներկայացնել, որում նշված է եղել, թե նա 5 օր պետք է հանգստանար և չօգտագործեր ձայնը, սակայն Մուտիի՝ ռուս նախագահի հետ սեղանի շուրջ արված լուսանկարը սկսել էր շրջանառվել համացանցում:

Դերասանուհին կկարողանա խուսափել կալանքից «Վերդի» թատրոնին 30 000 եվրոյի չափով տուգանք վճարելու դեպքում:

Քաղաքականություն

Պատահարներ