ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները

Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները: Այդ մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։  

«Երկու օր առաջ ՔՊ կուսակցության վարչության ընտրություններ տեղի ունեցան, ընտրվեց 21 հոգուց բաղկացած նոր կազմ: Իմ կուսակցական ընկերներն իրենց վստահության քվեն նաև ինձ տվեցին, ինչը նշանակում է, որ իմ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ավելի է մեծանալու: Ստիպված եմ որոշ ընտրություն կատարել»,- ասաց Մ. Հայրապետյանը: 

Նա ասաց, որ ՔՊ վարչության անդամ ընտրվելուց հետո չի հասցնելու Եվրանեսթում պատվիրակության ղեկավարի աշխատանքը պատշաճ կատարել: 

«Եվրանեսթում մեր աշխատանքը ենթադրում է մշտական աշխատանք, որը ես իրատեսական չեմ համարում: Մենք թիմով կգտնենք այնպիսի մեկին, որ կկարողանա մշտապես ձեռքը պահել զարկերակի վրա»,- նշեց պատգամավորը:

Քաղաքականություն

Պատահարներ