Պլատինին արդեն ազատության մեջ է

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիին ազատ են արձակել: Ֆրանսիացին մի քանի ժամ շարունակ հարցաքննվել է Ֆրանսիայի հակակոռուպցիոն մարմնում և ազատ է արձակվել:

 

Պլատինին ձերբակալվել էր 2022 թվականի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու ծրագրի մեջ կոռուպցիոն սխեմաների մեջ ներքաշված լինելու պատճառով: Քաթարն իրավունք ստացավ Մունդիալ-2022 անցկացնել իր երկրում 2010 թվականին, երբ Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահն էր:

Միշել Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը ստանձնել էր 2007 թվականից ու այդ պաշտոնին մնաց մինչև 2015 թվականը:

Քաղաքականություն

Պատահարներ