ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Կիևի օդանավակայանում բելառուսական օդանավի վթարային վայրէջքից հետո արված կադրերը

Համացանցում են հայտնվել Ուկրաինայի մայրաքաղաքի «Կիև» օդանավակայանում բելառուսական Belavia ավիաընկերության օդանավի վթարային վայրէջքից հետո արված կադրերը: 

 

Ինչպես գրում է strana.ua-ն, նախնական տվյալների համաձայն՝ օդանավի շասսին շարքից դուրս է եկել, ինչի հետևանքով այն «սողացել» է թռիչքուղու վրա, այնուհետև դրա սահմաններից դուրս եկել:

 

Օդանավում գտնվել է 139 մարդ, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Արտակարգ պատահարի տեսագրությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ուղևորներից մեկը՝ Ալեքսանդր Սիրոտան:

 

Նա ընդգծել է, որ օդանավակայանի արտակարգ ծառայություններն արագ են արձագանքել դեպքին:

Քաղաքականություն

Պատահարներ