Գազ չի լինի հետևյալ հասցեում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 19-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 13.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հերացի, Այգեստան և Ամառանոցային փողոցներով պարփակված տարածքի, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Շենգավիթ վարչական շրջանի Բրյուսովի փողոցի թիվ 28 շենքի, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 1, 3, 5, Նալբանդյան փողոցի թիվ 40ա, 42, 55, 57, 59, 61, 63, 65 հասցեների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Արարատի մարզի Արարատ, Սուրենավան գյուղերի, ՈԿՖ բանավանի գազասպառողների, Երասխ գյուղում գտնվող «Արմ Սերգ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և նշված բնակավայրերում գտնվող կազմակերպությունների գազամատակարարումը:

 

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

 

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ