Ֆիլիպիններում դպրոցականներ տեղափոխող բեռնատար է ընկել ժայռից. զոհեր կան

Ֆիլիպինյան Սեբու կղզում 10-ից 12 տարեկան առնվազն 9 դպրոցական է զոհվել ավտովթարի հետևանքով, հաղորդում է տեղական Inquirer-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բեռնատարը, որը երեխաներին մարզական միջոցառման էր տանում, կորցրել է կառավարումը և ժայռից ցած գլորվել:

Վերջին տվյալներով՝ ավելի քան 20 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց:

Քաղաքականություն

Պատահարներ