ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվում է ապօրինի գործող առևտրի տաղավարը

Այս պահին ապամոնտաժվում է «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքի՝ տարիներ շարունակ ապօրինի գործող և հուշարձանը վնասող բետոնային հիմքով առևտրի տաղավարը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ ավելի ուշ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հանդես կգա հայտարարությամբ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ևս անդրադարձել է թեմային՝ նշելով.

« «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածք մեր վերջին այցից հետո ապամոնտաժվեց այս «բուդկան»: Հասկանում եմ, որ երկար ժամանակ այն չէր ապամոնտաժվում տեղայնավարության, մտերմավարության և այլ սկզբունքներից ելնելով: Բայց ամեն վատ երևույթ ունի վերջ»:

Քաղաքականություն

Պատահարներ