Վարչապետը դարբնի հետ փորձել է կռել շիկացած երկաթը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կմասնակցի «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովին: Մինչ այդ, նա շփվել է գործարարների հետ, ծանոթացել մատուցվող ծառայություններին ու դարբնի հետ փորձել կռել շիկացած երկաթը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գործարարների հետ շփման ժամանակ Փաշինյանը նշել էր, որ քաղաքականությունն ուղղվելու է տեղական արտադրողին աջակցելուն:

Տեղում բացված տաղավարներով շրջայցի ժամանակ Փաշինյանին իր կերպարով տիկնիկ են նվիրել: 
 

Քաղաքականություն

Պատահարներ