ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր պայթյուն Քաբուլում․ կան մեծաթիվ զոհեր ու վիրավորներ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել։ Տեղեկանում ենք tolonews.com-ից։  Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ PD9 շրջանում՝ Green Village համալիրից ոչ հեռու, որտեղ տեղակայված են մի շարք արտասահմանյան ընկերությունների գրասենյակներ։ Նշվում է, որ պայթեցվել է ականապատված մեքենա։ Զոհվել է 16 մարդ, 119 մարդ վիրավորվել է։ Զոհերի և վիրավորների մեծ մասը խաղաղ բնակիչներ են։

Քաղաքականություն

Պատահարներ