Քոչարյանի բերման ենթարկված աջակիցները ազատ արձակվեցին

Բերման ենթարկվածները քիչ առաջ ազատ արձակվեցին: Նրանք նշեցին, որ իրենց հարցաքննել են որպես մարմնական ծանր վնասվածք հասցրած անձանց:

Հիշեցնենքՙ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։

 

Նիստին զուգահեռ դատարանի դիմաց տեղի էին ունենում բողոքի ակցիաներ, որի ընթացքում Շենգավիթի ոստիկանության բաժին են բերման ենթարկվել Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մի քանիսը:

Քաղաքականություն

Պատահարներ