Հոկտեմբերի 1-ին Պուտինը կժամանի Երևան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ արտաքին գործերի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, գրում է panorama.am-ը: 

 

«Ռուսաստանն ու Հայաստանը վստահորեն շարժվում են բազմապլան դաշնակցության ամրապնդման ուղով։ Պահպանվում է բարձր ու բարձրագույն մակարդակի քաղաքական ինտենսիվ երկխոսությունը:  Մեկ շաբաթից՝ հոկտեմբերի 1-ին, Վլադիմիր Պուտինը կայցելի Երևան  մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին»,- ասել է Ռուդենկոն՝ Հայաստանի անկախության տոնին նվիրված ընդունելության ժամանակ։
 

Քաղաքականություն

Պատահարներ