Օրվա լրահոս

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից: 

 

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ իր հետագա գործունեության մեջ՝ ընդգծելով, որ պարոն Սաջջադին կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:

 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին բարի խոսքերի և ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ իր հետագա գործունեության ընթացքում ևս կփորձի նպաստել Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանը: 


 

Վերջին նորություններ