Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 35-ամյա վարորդի Opel Corsa-ն ու 31-ամյա վարորդի ЗИЛ-ը. կա վիրավոր.

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 74.1 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 31-ամյա Ալիկ Կ-ի վարած ЗИЛ 44151 մակնիշի 34 NC 643 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ղ-ի վարած Opel Corsa մակնիշի 34 VA 087 համարանիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Արթուր Ղ-ն մարմնական վնասվածքններով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ 

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

 

Մանրամասները` shamshyan.com-ում 

Քաղաքականություն

Պատահարներ