ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վլադիմիր Պուտինը զբոսնել է սիբիրյան տայգայով

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ինչպես է զբոսնել սիբիրյան տայգայով։ Նշենք, որ զբոսանքը տեղի է ունեցել նախագահի ծննդյան նախօրեին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Պուտինը դառնում է 67 տարեկան։

 Նրան ուղեկցել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրանք միասին սունկ և հատապտուղներ են հավաքել։

«Ենիսեյն այստեղից գեղեցիկ է երևում»,-նկատել է լեռներից մեկի գագաթը բարձրացած նախագահը։

Քաղաքականություն

Պատահարներ