«ԱՄՆ-ը «կանաչ լույս» չի տվել Սիրիայում Թուրքիայի գործողություններին». Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն PBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային «կանաչ լույս» չի տվել Սիրիայում գործողության համար։

 

Միևնույն ժամանակ, Պոմպեոն կրկնել է, որ Թուրքիան ունի «անվտանգության օրինական մտահոգություններ»:


Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳՆ-ը հայտնել էր, որ գերատեսչության ղեկավարը Պոմպեոյի հետ քննարկել է Սիրիայում ռազմական գործողությունների անցկացման ընթացքը:

Քաղաքականություն

Պատահարներ